Ռուսական մայրաքաղաքի ոստիկանները ձերբակալել են 39-ամյա տղամարդու, որը հարձակվել է ՃՈ տեսուչի վրա:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի յոթին, երբ ՃՈ տեսուչը իր ծառայողական պարտականությունների շրջանակում կանգնեցրել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան: Բացի վարորդից՝ մեքենայում եւս երեք ուղեւորներ են եղել: Երբ ոստիկանը խնդրել է նրանց անձը հաստատող փաստաթղթեր ներկայացնել, վարորդն առանց պատճառի  սկսել է վիրավորել տեսուչին, որից հետո հարվածել է դեմքին ու վնասել ծառայողական համազգեստը:

Պարզվել է, որ վարորդը ծնունդով Կամերունից է: Միջադեպի արդյունքում չորս տղաները ձերբակալվել են ու տեղափոխվել բաժանմունք՝ հանգամանքները պարզաբանելու համար: Ոստիկանին հիվանդանոց են տեղափոխել, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Ոստիկանի վրա հարձակում գործելու համար վարորդին քրեական պատասխանատվություն է սպառնում: