Մերձմոսկվայի Պուշկինո ավանում լույս չորեքշաբթի գիշերը հրացանով երկու արտասահմանցիների վրա են կրակել: Ռուսաստանի ՆԳՆ տվյալով՝ կասկածյալը ձերբակալված է, իսկ Ղրղըզստանի երկու բնակիչների ոտքի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց:
Հաղորդվում է, որ տուժածներին կռվի ընթացքում վիրավորել է տանտերը՝ տեղի գործազուրկ մի բնակիչ:
Տղամարդու անունով գրանցված որսորդական Benelli Rafaello հրացան առգրավել են:





























