Ամանորին ընդառաջ Հայաստանի սահմանային անցակետերով կոկորդիլոսների ներկրման նոր դեպք չի գրանցվել: Այդ մասին «Փաստինֆո»-ին:

հայտնել են ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:

Այլ կերպ ասած` հայաստանցիներս, փաստորեն, բավարարվել ենք մինչ այդ ներկրված 3 կոկորդիլոսներով, եւ դրանց պահանջարկը հայաստանյան ճոխ սեղաններին այնքան էլ մեծ չի եղել: Թեեւ, նախապես հայտարարվում էր աննախադեպ մեծ պահանջարկի, լրացուցիչ պատվերների եւ եւս 12 կոկորդիլոս ներկրելու մտադրության մասին:  

Հիշեցնենք` ամանորին ընդառաջ SAS սուպերմարկետների ցանցը ներկրել էր 3 հատ 12 կիլոգրամանոց ապխտած կոկորդիլոս ԱՄՆ-ից: Խանութում դրանց արժեքը 380 000 դրամ էր: Այսինքն` 1 կգ-ը շուրջ 31 600 դրամ: