Ռուսական ոստիկանության աշխատակիցները Սանկտ Պետերբուրգում «Լադոժսկայա» մետրոյի կայարանում ձերբակալել են տղամարդու, որը հաղորդել է Վոյոկովո բնակավայրում սեփական տուն «ականապատելու» մասին:
Տղամարդը զանգահարել է հերթապահ մաս ու հաղորդել, որ շենքում ռումբ է տեղադրված:
Ինչպես պարզվել է, տանը բնակվել է 59-ամյա խուլիգանի նախկին կինը:
Տունը խուզարկելու արդյունքում մասնագետները պայթուցիկ սարք չեն հայտնաբերել: Այս մասին հաղորդում է «Ռոսբալթը»՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ ԳՎ-ն:





























