Աշխարհում քրիստոնյաների թիվը 1910-2010թթ վեց հարյուր միլիոնից հասել է 2,2 միլիարդի, ըստ որում, Ասիայում ու Լատինական Ամերիկայում այն շատ ավելի է ավելացել, քան Եվրոպայում: Այս մասին հաղորդում է KAI գործակալությունը՝ վկայակոչելով Pew Forum on Religion and Public Life ամերիկյան հետազոտական կենտրոնը:

Հաղորդվում է, որ 1910-ին Քրիստոսի հետեւորդների երկու-երրորդը ապրում էր Եվրոպայում, ներկայումս նրանց թիվը աշխարհում բոլոր քրիստոնյաներ մեկ քառորդն է կազմում:

Բացի այդ, քրիստոնյաների թիվը նվազել է նաեւ այդ կրոնի բնօրրանում՝ Մերձավոր Արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում: Իսկ աշխարհի խոշորագույն մահմեդական երկրում՝ Ինդոնեզիայում, քրիստոնյաների թիվը 24 միլիոն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Քրիստոնյաների կեսը կաթոլիկներ են: Կաթոլիկների քանակությամբ ամենամեծ երկիրը Բրազիլիան է, որտեղ նրանց թիվը 120 միլիոն է: