Արեգակի վրա ռենտգենյան լուսարձակում է եղել՝ X դասի հզորության: Մոտավորապես երկու օրից լուսարձակման արդյունքում արտանետված պլազմայի ամպը կհասնի երկիր ու մագնիսային փոթորիկ կառաջացնի:
X1.2 կարգի լուսարձակման աղբյուրը 1944 հետքերի խումբն է, որը վերջին տարիների խոշորագույններից է: Այդ նույն խումբը դեկտեմբերի յոթին M5.6 խմբի լուսարձակման պատճառ է դարձել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Գիտնականներն ընդգծում են, որ մագնիսային փոթորիկների ժամանակ մարդկանց ինքնազգացողությունը կարող է վատանալ:





























