Ամբողջ 2013-ի ընթացքում Apple ընկերությունը App Store-ում հավելվածների վաճառքից ստացել է տաս միլիարդ դոլարի եկամուտ: Ինչպես պարզ է դարձել, ամենաեկամտաբեր ամիս է եղել դեկտեմբերը:
Վերջին ամսվա ընթացքում օգտատերերը ներբեռնել են ավելի քան երեք միլիոն հավելված, այդ թվում անվճար:
Ամենահայտնի հավելվածներն են համարվում Heads Up եւ Impossible Road-ը: Ինչպես ընկերությունն է պնդում,խանութի գոյության ամբողջ ընթացքում մշակողների մաքուր եկամուտը գնահատվում է 15 միլիոն դոլար: Այս մասին հաղորդում է «Դելայթ նովոստին»:





























