Հայաստանի բնապահպանության նախարարի մոտ անցկացված հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել են ՀՀ կառավարության 2014 թվականի գործունեության ծրագրով եւ ՀՀ կառավարության կողմից հաստատված բնապահպանության ոլորտի գծով գերակա խնդիրները եւ միջոցառումները:
Մասնավորապես հատուկ քննարկման առարկա է դարձել ըստ նախօրոք հաստատված ժամանակացույցի, Արարատի եւ Արմավիրի մարզերում ապօրինի խորքային հորերի լուծարման եւ կոնսերվացման աշխատանքների ընթացքը: Ամփոփվել են նախորդ ամիսներին կատարված աշխատանքները, փակման ընթացքի մեջ գտնվող հորերում տարվող գործընթացը եւ առաջիկայում իրականացվելիք աշխատանքները: Հաստավել է այս ուղղությամբ 2014 թ. առաջին եռամսյակի կատարվելիք աշխատանքների պլանային ժամանակացույցը:
Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում ԲՆ համապատասխան ստորաբաժանումները համայնքային եւ մարզային կառույցների հետ ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերի 30 համայնքներում հաշվառել են լուծարման եւ կոնսերվացման ենթակա համայնքային պատկանելության խորքային հորերը: Համայնքների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ լուծարման աշխատանքներ իրականացնելու շուրջ:





























