ԱՄՆ իշխանությունները փորձում են ճանապարհներին մերկասառույցի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ գտնել:

Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ բազմաթիվ նահանգներում ավանդական դարձած աղի կիրառումն արդյունավետ չի եղել, քանի որ տրանսպորտային իշխանությունների տեղեկություններով՝ աղն օգտակար է մինչեւ մինուս ինը աստիճան ջերմաստիճանի դեպքում:

Այսպես, Վիսկոնսին նահանգում ճանապարհների վրա լցնում են պանրի արտադրությունից մնացող աղաջուրը: Այն նպաստում է ճանապարհներին աղի պահպանմանը ու ստիպում է, որ այն իր ազդեցությունն ունենա առավել ցածր ջերմաստիճանի պարագայում: «Լուծույթը մի փոքր պանրի հոտ ունի, սակայն ոչ ոք առայժմ չի բողոքում: Այդ լուծույթի կիրառումը շատ արդյունվետ է»,-պատմել է Միլուոքի քաղաքի տրանսպորտային իխանությունների ներկայացուցիչը:

Նյու Յորք ու Փենսիլվանիա նահագներում մերկասառույցի դեմ պայքարի համար աղին ավեացնում են բազուկի հյութ, որը մնում է շաքարի արտադրությունից հետո, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Մի քանի այլ նահանգներում օգտագործում են կարտոֆիի հյութ: