Ղրղըզստանի նախագահի նախկին թեկնածու, բժիշկ-նարկոլոգ Ժենիշբեկ Նազարալիեւը երկրի իշխանություններին երկրի իշխանություններին առաջարկել է օրինականացնել մարիխուանան, մասնավորապես դիտարկել Իսսիկ-Կուլ լճի շրջակայքում օրինական կերպով կանեփ աճեցնելու փորձնական ծրագիրը:
Ըստ նրա՝ ներկայումս երկրում թմրանյութերի ապօրինի շուկան վերահսկվում է ստվերային տնտեսության կողմից: Թմրանյութերի օրինականացումը կօգնի կազմակերպված հանցավորության դեմ պայքարին եւ կավելացնի հարկային եկամուտները:
Ըստ մասնագետների՝ Ղրղըզստանում ընտանիքների երկու երրորդ մասը զբաղվում է մարիխուանա աճեցնելով եւ վաճառելով:
Ըստ պաշտոնական տվյալների՝ հանրապետությունում աճեցված թմրանյութը միջազգային ցանցի միջոցով արտահանվում է Ռուսաստան եւ ԵՄ-ի երկրներ: Այդ պատճառով էլ իշխանությունները կարծում են, որ օրինականացումը չի կարող նվազեցնել թմրանյութերի առեւտուրը, հայտնում է «Ռադիո Ազատտիկը»:





























