Հանրապետության ողջ տարածքում, հունվարի 9-ին` ժամը 12:00-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է:
Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վարդենիսի (Կարճաղբյուրից-Վարդենիս) ճանապարհահատվածում եւ Վարդենյաց լեռնանցքում (նակին Սելիմի լեռնանցք) տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00-ից մինչեւ 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:





























