Գերմանական Դորտմունդի դատախազությունը 88-ամյա տղամարդուն մեղադրել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին գործած սպանությունների համար:
Հաղորդվում է, որ նախկին նացիստին կասկածում են ֆրանսիական Օրադուր սյուր Գլան գյուղի տխրահռչակ մահապատիժներին մասնակցելու մեջ, որտեղ մոտ 650 մարդ էր սպանվել: Զոհերից շատերին գերմանացի զինվորները քշել էին տեղի եկեղեցի, որտեղ սկզբում նռնակ էին նետել, հետո այրել:
Վերներ Ս. անունով տղամարդը բացի եկեղեցու սպանդից կասկածվում է նաեւ գյուղի ցախատներից մեկում 25 մարդու սպանության մեջ: Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալն իրականում ներկա գտնվել է այդ դեպքերին, սակայն չի մասնակցել:





























