Դեկտեմբերի 26-ից մինչեւ հունվարի 7-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է մոտ 7,1 հազար ուղեւոր:
Նշված ժամանակահատվածում 1226 ուղեւոր փոխադրվել է Երեւան-Թբիլիսի-Երեւան միջազգային գնացքի ուղերթներով: Իսկ ներհանրապետական էլեկտրագնացքների ծառայություններից հունվարի 1-7-ը օգտվել են 5,9 հազար ուղեւոր, որից 5,2 հազար ուղեւոր փոխադրվել է Երեւան-Գյումրի-Երեւան ուղղությունով:
Նոր տարվա առաջին օրերին հատկապես պահանջված էին ներհանրապետական երթուղիները: Մասնավորապես, բոլոր ուղեւորներին փոխադրելու համար հունվարի 1-ից նշանակվել էին Երեւան-Գյումրի-Երեւան էլեկտրագնացքի լրացուցիչ ուղերթներ:
ՀԿԵ-ից հայտնել են, որ ուղեւորափոխադրումների ծավալների ավելացման նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավում է հարմարավետությունն ու ուղեւորների սպասարկման որակը, ինչպես նաեւ մեծանում է գնացքների արագությունը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն եւ իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը:





























