Գրող, «Ոսկե եղեգն» պետական մրցանակի դափնեկիր Լեւոն Խեչոյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: Այս մասին հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Հիշեցնենք, որ նա մահացել է երեկ՝ հունվարի 8-ին: Խեչոյանն «Արթմեդ» բժշկական կենտրոնում վերականգնողական բուժում էր ստանում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գերմանիայում բուժման մեջ գտնվող արձակագիր Լեւոն Խեչոյանի առողջական վիճակը վատացել էր: Բժիշկները խորհուրդ էին տվել անկողնային վիճակում Լեւոնին տեղափոխել Հայաստան, ինչը ընտանիքի հնարավորությունների սահմաններից դուրս է: Կառավարությունը նրա բուժման ծախսերի համար փոխանցել էր 8 մլն դրամ:
Նշենք, որ հայտնի արձակագրի մոտ առկա է քաղցկեղ, նա վիրահատվել էր, ընդունում էր քիմիոթերապիայի կուրսեր:





























