Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի անժամանակ մահը կորուստ եւ ցավ է բոլորիս համար: Այս մասին ցավակցական հաղորդագրություն է տարածել ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
«Նրա դերը մեծ է ոչ միայն արվեստի բնագավառում. որպես երիտասարդ հայրենանվեր գործիչ՝ Արմեն Մազմանյանը կանգնած է եղել ազգային-ազատագրական շարժման ակունքներում՝ իր ներդրումն ունենալով նաեւ Ղարաբաղյան պատերազմի կարեւորագույն հաղթանակի ձեռքբերման գործում: Իմ եւ Հանրային խորհրդի անունից խորապես ցավակցում եմ մտավորականի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին»,-ասված է ցավակցագրում:





























