Նվազագույնը յոթ մարդ է զոհվել, եւս 70-ը վնասվածքներ են ստացել Իտալիայում ապրիլի 12-ին տեղի ունեցած երկաթուղային աղետի ժամանակ:
Ուղեւորատար գնացքը դուրս է եկել գծերից երկրի հյուսիսում՝ Բոլցանո նահանգում, Մերանո քաղաքից ոչ հեռու: Միջադեպի պատճառների մասին պաշտոնապես դեռ ոչինչ չի հայտնվում: Նախնական տվյալներով, գնացքը դուրս է եկել ռելսերից՝ երկաթգծերի վրա թափված հողակույտի պատճառով:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու բժիշկները:




























