Հարյուր հազարավոր կաթոլիկներ հավաքվել են Ֆիլիպինների մայրաքաղաքում, որպեսզի ձեռք տան սուրբ մասունքի՝ խաչի վրայի «Սեւամորթ Հիսուս Նազովրեցուն», որը Իսպանիայից բերվել է 1606թ: Այս մասին հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Ուխտագնացները հավատում են, որ արձանը միստիկ ուժ ունի ու բուժում է հիվանդությունները:

Երթի կազմակերպիչները նաեւ նշում են, որ ակցիան ուղղված է «Հայյան» թայֆունի զոհերի հիշատակին:

Երկրի բնակչության ութսուն տոկոսից ավելին կաթոլիկներ են: