Հայաստանում անհրաժեշտ է պայքարել ԱՊՊԱ-ի դեմ, քանի որ դա ամենամեծ վնասն է հասցրել վերջին տարիներին: Այս մասին, այսօր՝ հունվարի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով՝ եթե նախկինում մոտ 500 մարդ էր վթարների զոհ դառնում եւ 1500 մարդ հաշմանդամ դառնում, ապա ԱՊՊԱ-ի ներդրումից հետո զոհերի թիվը նվազել է 300-ով, իսկ վնասվածք ստացածների թիվը՝ 1000-ով:

«Բայց հիմա այդ թվերը եռապատկվել են, մարդիկ ավելի անհոգ են դարձել, ինչն էլ հանգեցրել է վթարների եւ մահվան դեպքերի կտրուկ աճի»,-ասել է Ադիբեկյանը:

Նա նաեւ հավելել է, որ «ԱՊՊԱ-ն լավ երեւույթ է, բայց այն ինքնին ոչ մի լավ բան չի կարող անել»: