Այս պահի դրությամբ նորություններ չկան հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի գործով, ով ադրբեջանական կողմում գերի է ընկել: Այս մասին հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հունվարի 9-ին լրագրողների հետ զրույցում:

ՊՆ ղեկավարը հիշեցրել է, որ 2013-ի վերջին հարցին անդրադարձ է կատարվել Անհայտ կորածների, պատանդների ու գերիների հարցերով հանձնաժողովի նիստին: «Մենք կշարունակենք միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքները, որպեսզի Ինջիղուլյանին հայրենքի վերադարձնենք»,-ընդգծել է նախարարը:

Հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը օգոստոսի 7-ի գիշերը մոլորվել էր ու հայտնվել ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում: