Ծառատունկի հայկական նախագիծն ավարտել է  Հայաստանի անտառների վերականգնման իր աշխատանքների 9-րդ տարին՝ Հայաստանի հյուսիսում տնկելով եւս 174 267 տնկի: Արդյունքում 2013թ.-ի ընթացքում տնկված ծառերի ընդհանուր թիվը կազմել է 230 451-ի: Ինչպես գրում է «The Armenian Weekly»-ն, եւս 56 000 ծառ տնկել են համայնքների ծրագրի շրջանակներում:

Ծառատունկի հայկական նախագիծը(ATP) հիմնվել է ամերիկահայ բարերար Քերոլին Մուգարի կողմից: 1994թ.-ից առ այսօր կազմակերպությունը տնկել է ընդհանուր առմամբ 4.455.869 ծառ: Կազմակերպության առաքելությունն է աջակցել հայ ժողովրդին ծառերի օգտագործման, իրենց կենսամակարդակը բարելավել եւ շրջակա միջավայրը պաշտպանելու գործում: Կազմակերպության նպատակն է առաջին հերթին օգնելու նրանց, ովքեր քիչ ռեսուրսներ ունեն եւ պահպանել տեղական էկոհամակարգը: Կազմակերպության երեք հիմնական ծրագրերն են ծառատունկը, բնապահպանական կրթությունը եւ նախաձեռնությունները կայուն զարգացման ոլորտում: