Թուրքիայում մահացած փեսայի համար գերեզմանափոս փորող Ահմեդ Բելերը իրեն խանգարող ատրճանակը հանձնել է հորեղբորորդուն, սակայն  իր ատրճանակով սպանվել է իր փորած փոսի մեջ։

Թուրքական Mansettv կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլուի շրջանում Ահմեդ Բելերը հարազատների հետ գնացել է գերեզման՝ մահացած փեսայի համար գերեզմանափոս փորելու։ Ահմեդ Բելերը փոս փորելու ժամանակ նեղվել է գոտկատեղին ամրացված ատրճանակից եւ այն պահելու համար փոխանցել հորեղբորորդուն։  Դրանից շատ չանցած, դեռեւս անհայտ պատճառով հորեղբորորդին ատրճանակով 7 կրակոց է արձակել  Ահմեդ Բելերի ուղղությամբ՝ նրան փոսի մեջ սպանելով։

Հորեղբորորդին կրակոցներից հետո փախչել է դեպքի վայրից։ Ոստիկանությունը հարցաքննել է միջադեպին ներկա գտնված 3 հոգու։