Ամերիկացի աստղագետները հետազոտություններ են անցկացրել, որոնց արդյունքները ապացուցել են Տիեզերքի անծայրածիր եւ հարթ լինելու մասին տեսակետները:
Գիտնականները մինչեւ 1% ճշգրտությամբ չափել են Երկրից վեց միլիարդ լուսատարի հեռու գտնվող գալակտիկաների միջեւ հեռավորությունը, ասվում է Բերքլիում ԱՄՆ-ի Լոուրենսի անվան ազգային լաբորատորիայում:
«Պատճառներից մեկը, թե ինչու է մեզ հետաքրքրում այդ հարցը, այն է՝ հարթ Տիեզերքը պետք է անվերջ լինի: Դա նշանակում է, որ այն անվերջ ծավալվում է ժամանակի եւ տարածության մեջ», — ասել է հետազոտության ղեկավար Դեյվիդ Շլեգելը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























