Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում Ամանորին տղամարդը վթարի է ենթարկվել՝ փորձելով թռչել ջիպի ամրացված պարաշյուտով:

Նախնական տվյալներով՝ 46-ամյա տղամարդը պարաշյուտ է գնել ու որոշել փորձարկել այն եւ ամրացրել է մեքենային:

Երբ պարաշյուտը վեր է բարձրացել, կողային քամի է սկսվել ու օդային հոսքը տապալել է էքստրեմալին, ասվում է ՔԿ ԳՎ-ում:

 Էքստրեմալի մարմինը գտել են Ուստինովո գյուղի օդանավակայանի մոտ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: