Նյու Յորքի աճուրդում 1987թ. հատված 10 ռուբլիանոց ոսկե մետաղադրամը՝ ռուսական Նիկոլայ II ցարի պատկերով,  300 հազար դոլարով է վաճառվել:

Լոտի նախնական արժեքը 100 հազար դոլար էր:

New-York sale աճուրդում վաճառքի էին հանվել ԱՄՆ-ում գտնվող  ռուսական մետաղադրամներ եւ  պարգեւներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Լոտերի շարքում էր նաեւ  316,45 գրամանոց հազվագյուտ ոսկե մեդալ, որը ձուլվել էր Ռոմանովների դինաստիայի կառավարման 300-ամյա հոբելյանի առթիվ:  Այն վաճառվել է  270 հազար դոլարով: 1916թ. Սանկտ Պետերբուրգի «Մոնետնայա» պալատում հատված բրոնզաձույլ հինգ կոպեկանոցը վաճառվել է հազար դոլարով:

Ուշագրավ է, որ վերջին տարիներին նկատվում է միտում. աճուրդներում վաճառվող ռուսական ապրանքները վերադառնում են Ռուսաստան: