Ամերիկյան Նյու Յորք եւ կանադական Օնտարիո նահանգների միջեւ գտնվող Նիագարայի հզոր ջրվեժը ԱՄՆ-ում եւ Կանադայում վրա հասած անոմալ սառնամանիքների եւ ձյան պատճառով սառել է: Ջրի հոսքերը հատակին չհասած սառում են՝ վերածվելով սառցալեզվակների:

 Նշվում է, որ անցյալում Նիագարայի ջրվեժն ամբողջությամբ  սառել էր 1848 եւ 1912 թվականներին:

Հիշեցնենք, Հյուսիսային Ամերիկայի ամբողջ տարածքում սաստիկ սառնամանիքներ են: ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգներում ռեկորդային ցածր ջերմաստիճան է դիտվում, այդ թվում՝ սովորաբար տաք Քալիֆորնիայում եւ Ֆլորիդայում: Ավելի քան 20 մարդ անբնական սառնամանիքների զոհ է դարձել: