Ներկայումս Անգլիայում եւ Ուելսում մինչեւ 4 տարեկան յուրաքանչյուր 10-րդ երեխան մահմեդական է, գրում է The Telegraph պարբերականը:

Մարդահամարի տվյալների համաձայն՝ մինչեւ 5 տարեկանների մեջ մահմեդական երեխաների թիվը կրկնակի մեծ է:

Էսեքսի համալսարանի պրոֆեսոր Դեւիդ Վոասը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում առաջիկա տասնամյակներին մահմեդականների թիվը կարող է քրիստոնյաների թվից անցնել:

Մարդահամարի տվյալներով՝ Անգլիայում եւ Ուելսում 2001-ին մահմեդականների թիվը կազմել է 1,6 մլն կամ բնակչության 3 տոկոսը: 2011-ին մահմեդականների թիվը հասել է 2,7 մլն-ի կամ բնակչության 4,7 տոկոսը, հաղորդում է Gazeta.ru-ն: