Իրանցի գիտնականների կարծիքով՝ մանղալի վրա պատրաստված խորովածն ու քյաբաբը կարող են վնաս պատճառել մարդու առողջությանը:

Փայտի վրա միսը խորովելու գործընթացի համակարգչային մոդելավորման եւ լաբորատոր հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ բաց կրակի կամ մանղալի վրա պատրաստված խորովածը «վնասակար նյութեր է պարունակում, որոնց լիովին համապատասխանում են ավտոմեքենաների արտանետած գազերի հասցրած վնասը մարդկային օրգանիզմին»: Հետազոտողների կարծիքով՝ պատճառը «վառվող փայտի ծուխն է», որն ուտեստին յուրահատուկ համ է հաղորդում:

Բացի այդ, հետազոտության տվյալները ցույց են տվել, որ ծխի մեջ պարունակվող վտանգավոր միացությունները կարող են հարյուր անգամ  ավելացնել մարդու ԴՆԹ-ի մուտացիայի հավանականությունը, ինչը կարող է հանգեցնել քաղցկեղի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրանական ԻՌՆԱ գործակալությանը:

Այդ կերպ պարզվել է, որ իր ազդեցությամբ վառվող փայտի ծուխը եւ նույնիսկ մի փոքր վառված միսն ավելացնում են օրգանիզմին ծխախոտ ծխելու հետեւանքով հասցվողը վնասը: