Google ընկերությունը ներողություն է խնդրել իր Google Maps քարտեզագրական ծառայությունում առկա սխալի համար, որի հետեւանքով գերմանական մայրաքաղաքի քարտեզի վրա Թեոդոր Հոյսի անունը կրող հրապարակի փոխարեն հայտնվել էր Ադոլֆ Հիտլեի հրապարակ:
«Մենք նորեղություն ենք խնդրում այդ սխալի համար»,- հայտարարել է Google-ի գերմանական բաժանմունքի ներկայացուցիչ Լենա Վագները: Նրա խոսքով՝ դեռ պարզ չէ, ինչպես է դա տեղի ունեցել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշում է, Google Maps-ում որեւէ օբյեկտի այլընտրանքային անուն առաջարկել կարող է յուրաքանչյուրը հատուկ ծրագրի օգնությամբ: Նման փոփոխության դեպքում Google ընկերության խմբագիրը հաստատում կամ հեռացնում է այն:
Google Maps-ում հրապարակը կրել է Հիտլերի անունն այնքան ժամանակ, մինչեւ համացանցի օգտատերերից մեկն ուշադրություն չի դարձրել դրան:
Նացիոնալ-սոցիալիստների իշխանության օրոք մի որոշ ժամանակ հրապարակն իսկապես կրել է գերմանացի դիկտատորի անունը:





























