Ամերիկյան Հավայան կղզիների բնակիչը հայտարարել է, որ հայտնի «Մատրիցայի» սցենարիստներն իր գաղափարներն են գողացել։
Դրամատուրգ Թոմաս Ալթհաուզի պնդմամբ՝ ինքը «Մատրիցա» եռագրությունում իր 1992թ. գրված «Անմահները» սցենարի հետ 166 համընկնումներ է գտել։
Գողացված գաղափարների համար նա 300 մլն դոլար է պահանջում, հայտնում է segodnya.ua-ը՝ վկայակոչելով AP-ը։
Հայցի պատասխանող կողմ են նշվում Warner Brothers Entertainment կինոընկերությունը, պրոդյուսեր Ջոեր Սիվերը, ռեժիսորներ եւ սցենարի համահեղինակներ Վաչովսկի «եղբայրները»։
Warner Brothers-ից հայտնել են, որ ամերիկացու պահանաջներն անհիմն են։ Ալթհաուզի գործով դատավարությունը կսկսվի հունիսի 17-ին։ Սպասվում է, որ գործընթացը 8 օրից ավելի չի տեւի։





























