Հունվարի 11-ին նշում են «շնորհակալության» միջազգային օրը (International Thank You Day):
Այս օրն առանց չափազանցության կարելի է անվանել տարվա «ամենաբարեկիրթ» օրերից մեկը:
Շնորհակալական խոսքերն ունեն կախարդական հատկություններ. Դրանց օգնությամբ մարդիկ միմյանց ուրախություն են պարգեւում, ուշադրությունն արտահայտում ու դրական հույզեր փոխանցում, որոնք մարդու կյանքը դարձնում են պակաս մռայլ ու ձանձրալի:
Հոգեբանների կարծիքով՝ երախտագիտության խոսքերն իրենց տեսակի մեջ «բանավոր շոյանք» ենք, որոնք կարող են հանգստացնել ու ջերմացնել:
Պատահական չէ, որ զբոսաշրջիկների ուղեցույցներում հաճախ նշվում է. «շնորհակալություն» բառը տվյալ երկրի լեզվով բարձրացնում է ծառայության որակն ու արագությունը, օգնում ապահովել խաղաղ ու հաճելի հանգիստ, հաղորդում է «Կալենդար սոբիտիի»-ն:





























