Աշխարհում արդեն ավանդական դարձած «Մետրոյում՝ առանց անդրավարտիք» ակցիան կայացել է հունվարի 12-ին:
Արդեն 13-րդ անգամ կայացած ամենամյա միջոցառմանը աշխարհի 60 քաղաքների հազարավոր բնակիչներ են մասնակցել՝ Նյու Յորքից մինչեւ Սիդնեյ:
Նյու Յորքում ակցիային է միացել շուրջ չորս հազար մարդ: Նրանք հավաքվել էին քաղաքի տարբեր մասերի մի քանի կետերում, իսկ այնուհետեւ՝ «Յունիոն սքվերում», փոխանցում է Improve Everywhere կայքի ծրագրավորողների խումբը, որը 2002թ. կազմակերպել էր նմանատիպ առաջին ֆլեշմոբը:
Այս տարի նյույորքցիները բավական հեշտ են մասնակցել ֆլեշմոբին. այդ օրը եղանակը բավական տաք էր, մինչեւ ութ աստիճան Ցելսիուս տաք ջերմաստիճան է եղել, նշում են կազմակերպիչները, հայտնում է NEWSru.com-ը:






























