Ղազախստանի մեջլիսի պատգամավոր Դարիգա Նազարբաեւան առաջարկում է կանեփը բժշկական նպատակներով օգտագործել:

«Ես առաջարկում եմ առաջարկում եմ այլ հայացքով նայել կանեփին: Կանեփը ոչ միայն թմրանյութ է, այլ նաեւ գյուղատնտեսական օգտակար մշակաբույս: Կանեփից պատրաստված դեղամիջոցներն ամբողջ աշխարհում այսօր օգտագործվում են Քաղցկեղով եւ ՁԻԱՀ-ով հիվանդների վիճակը բարելավելու համար:  Օրինակ օգտագործվում են Իսրայելում, Չեխիայում, Կանադայում, Հոլանդիայում», — ասել է նա՝ դիմելով ՆԳ նախարարին:

Տեխնիկական եւ թմրանյութային կանեփից ամբողջ աշխարհում 25 հազ. տեսակի արտադրանք է թողարկվում, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Tengrinews-ը:

ՆԳՆ ղեկավարը պատասխանել է, որ դեմ չէ կանեփի արդյունաբերական արտադրությանը: «Կանեփը հայտնվում է ամբողջ երկրով մեկ, այդ պատճառով պետք է որոշել՝ կամ ոչնչացնել, կամ օգտագործել ժողովրդական տնտեսությունում», — ասել է նախարարը: