2010թ. ապրիլի 14-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով ապրիլի 13-ին Մոսկվա կմեկնի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում կքննարկվեն և կստորագրվեն ռազմական համագործակցության բնագավառում մի շարք փաստաթղթեր: Նախատեսված են նաև Ս. Օհանյանի երկկողմ հանդիպումները Ռուսաստանի պաշտպանության նախարար Ա. Սերդյուկովի, Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Յ. Ժադոբինի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Մ. Եժելի հետ:



























