Ադրբեջանի հյուսիսում տեղակայված անտառներում հայտնաբերել են ձիերի ու ավանակների մի ամբողջ գերեզման: Ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են տեղեկացնում, հայտնաբերվել է կենդանիների մոտ 1000 մարմին:
Կենդանիների գերեզմանը ավտոճանապարհից մոտ 250-300 մետր հեռավորության վրա է:
Կենդանիների մնացորդները հայտնաբերել է վերջերս նշանակված պահակը՝ Իլյաս Իլյասովը: Ըստ նրա՝ կենդանիների նման գերեզմաններ հայտնաբերվել է անտառի երեք հատվածներում:
Ենթադրվում է, որ կենդանիների միսը օգտագործել են երշիկի արտադրությունում, իսկ մնացորդները գաղտնի կերպով փորձել են քողարկել այդ հատվածում:





























