Վրաստանի հայ համայնքը դիմել է երկրի նախագահին եւ խորհրդարանին՝ խնդրելով քննարկել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
Հայ համայնքը մասնավորապես դիմել է իշխանություններին` համապատասխան օրինագիծ կազմել, նաեւ մինչեւ ապրիլի 24-ը խորհրդարանական նստաշրջանի ընթացքում հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նախաձեռնության կազմակերպիչները հասարակական կազմակերպություններն են:




























