Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում գրանցվել է ուղղափառ կազակական տաքսի:

Նոր ձեռնարկության ստեղծման նպատակն է դուրս մղել ասիացի ու կովկասցի ներգաղթյալ-տաքսիստներին, որոնց 99 տոկոսը ուղեւորափոխադրմամբ ապօրինի կերպով է զբաղվում, հաղորդում է «Ռոսբալթը»՝ վկայակոչելով «Իբրիս» կազակական կազմակերպությունը:

Հաղորդվում է, որ ձեռնարկության նախաձեռնողները հուսով են, որ «սլավոնական դեմքով» տաքսիստները ու ցածր գները ուղեւորներին շատ ավելի դուր կգան, քան ներգաղթյալ վարորդների մատուցած ծառայությունները:

Նոր տաքսի ծառայությունը ծրագրում է սկսել իր աշխատանքը արդեն փետրվարի վերջին: