Երեւանի համար տրանսպորտային խնդիրները եղել ու մնում են առաջնայնությունների թվում: Այդ ոլորտի «ենթախնդիրներից» է տեղեկատվական ստենդերի տեղադրման խնդիրների մասին NEWS.am-ը բազմիցս է գրել:

Հիշեցնենք խնդրի էությունը: Որոշ ժամանակ առաջ մայրաքաղաքային կանգաներում տեղադրվել էին ստենդեր, որոնց վրա նշված էին միկրոավտոբուսների, ավտոբուսների ու տրոլեյբուսների  ուղությունները: Նախաձեռնությունը գովելի է, սակայն գործնական առումով այն այնքան էլ լավ չի իրականացվել: Ամենայան հավանականությամբ, համապատասխան կառույցները ստենդերը տեղադրելիս առաջնորդվել են ոչ թե բնակչությանն օգնելու սկզբունքով, այլեւ՝ հանձնարարությունից շուտ «պրծնելու»: Արդյունքում՝ ինֆորմացիոն ստենդերը վերածվել են ապատեղեկատվականների՝ դատելով դրանց վրա առկա բազմաթիվ սխալներից: Այդ ստենդերից որոշներից վրա քաղաքացիներն իրենք են ուղղումներ արել:

Սկզբում քաղաքապետարանը չէր արձագանքում հրապարակումներին: Սակայն հետո այնուամենայնիվ արձագանքեց՝ խոստանալով շտկել իրավիճակը:

Օրերս անցկացված բլից-հետազոտությունտ ցույց է տվել, որ իսկապես, որոշ կանգառներում հայտնվել են նոր ստենդեր՝ չվացուցակների ճիշտ ուղղություններով: Մյուս դեպքերում պահպանվել են միեւնույն ստենդերը, որոնց վրա դեռեւս սխալ տեղեկություններ են: Նյութին կցված լուսանկարն արվել է հունվարի 14-ին:

Ստացվում է, որ սկզբում ծախսվել են ստենդերի տեղադրման համար միջոցները: Հետո ստենդերի մի մասը փոխարիվել է, ինչի վրա,ամենայն հավանականությամբ, ծախսվել են լրացուցիչ միջոցներ: Սկայն այնուամենայնիվ, խնդիրն այդպես էլ մասամբ է լուծված մնում: Այսինքն՝ քաղաքապետարանը ներողություն է խնդրել, սակայն «Երեւանտրանս» ՓԲԸ անավարտ աշխատանքն այդպես էլ չի շտկվել:

Իրավիճակը,երբ պատասխանատու իշխանական մարմինը չի կատարում հենց իր կողմից տրված խոստումները կամ էլ ի վիճակի չէ վերահսկելու իր ենթակա կազմակերպության աշխատանքը, մտորելու լուրջ տեղիք է տալիս: