ԱՄՆ-ում 17-ամյա Սեմ Բերնսը մահացել է պրոգերիայից: Այս հիվանդությունը Սեմի մոտ հատնաբերել են, երբ նա ընդամենը 22 ամսական էր:

Ծնողները՝ բժիշկներ Լեսլի Գորդոնն ու Սքոթ Բերնսը 1999 թվականին ստեղծել են պրոգերիայի հետազոտության հիմնադրամ՝ հույս ունենալով գտնել հիվանդության պատճառն ու դրա դեմ դեղամիջոց:2013թ.-ին ՆՎՕ հեռուստաալիքը նկարահանել է փաստագրական ֆիլմ Սեմ Բերնսի մասին՝ «Կյանքը Սեմի տեսակետից»: Այն դիտած մարդիկ Սեմին անվանել են «ապրելու ներշնչող», հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Պրոգերիան հազվադեպ հանդիպող գենետիկական խանգարումներից մեկն է: Դրա ժամանակ ներքին օրգանների ու մաշկի փոփոխություններ են ի հայտ գալիս, որոբք պայմանավորված են օրգանիզմի ժամանակից շուտ ծերացմամբ: Այս հիվանդության դեպքում երեխաներն ապրում են միջինը 13 տարի: Պրոգերիայի համար պատասխանատու գենը հայտնաբերվել է 2003թ.-ին, չնայած հիվանդությունը շարունակվում է համարվել անբուժելի: