Սինգապուրի իշխանությունները որոշել են խստացնել պատիժը կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Նման առաջարկով է հանդես եկել երկրի արտաքին գործերի ու արդարադատության նախարար Կասիվիսվանատաա Շանմուգամը, ով հայտնի կենդանիների հանդեպ իր սիրով, գրում է Channel NewsAsia-ն:
Պաշտոնյայի խոսքով՝ վերջին տարիներին Սինգապուրի բնակիչները սկսել են դաժանությամբ վերաբերվել կենդանիներին: Նրա տվյալներով՝ վերջին հինգ տարում այդ մասին վկայող դեպքերն աճել են ավելի քան 65 տոկոսով, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Եթե 2007թ.-ին իրավապահները գրանցել են կենդանիների հանդեպ բռնության մոտ 300 դեպք, ապա 2012թ.-ին այդ թիվը կազմել է 480, ասել է նա:
Նախարարը նաեւ նշել է, որ նոր տուգանքը կկազմի 39,530 դոլար: Օրինագիծը քննարկման կներկայացվի մոտ ժամանակներում:




























