Ռուսաստանում 2013-ին որդեգրված երեխաների թիվն ավելացել է մոտ յոթ տոկոսով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահին կից երեխաների իրավունքների հարցերով լիազոր Պավել Աստախովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Աստախովի խոսքով՝ հատուկ նյութական խթանում երեխաներին որդեգրող ընտանիքների համար չի եղել:

Նշենք, որ  2012-ին Ռուսաստանում որդեգրվել է 61,4 հազար երեխա: