Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է, թե ապրիլի 12-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Տավուշի մարզում խախտել են հրադադարի ռեժիմը եւ Բերքաբեր գյուղի դիրքերից գնդակոծել են ադրբեջանական հենակետերը՝ սահմանագոտու հյուսիսարեւելյան ուղղությամբ:
«Հավատարիմ մնալով որդեգրած գործելաոճին` ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տարածել կեղծ տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը»,- NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:




























