«Patrouille de France» ֆրանսիական պիլոտաժային խմբի ինքնաթիռը այսօր՝ ապրիլի 13-ին կործանվել է երկրի հարավում։

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 10։15-ին՝ ուսումնամարզական թռիչքի ժամանակ։ Ինքնաթիռն ընկել է դաշտում, իսկ օդաչուն հասցրել կատապուլտացվել։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի մանրամասները ճշտվում են։