Թուրքիայում ակտիվ սկսել են քննարկել երգիծական Extra Version կայքի հրապարակումները, որոնց մի մասը նույնիսկ լրատվական կայքերում որպես լուրջ հրապարակում է դարձել։
NEWS.am-ը այս անգամ ներկայացնում է Extra Version-ի «Լուսին բարձացած առաջին պետությունը ոչ թե ԱՄՆ-ը, այլ Օսմանյան պետությունն է» երգիծական հրապարակումը։
«Օսմանյան պետությունը 1519-ին լուսին է թռել։ Առաջին տիեզերանավն էլ ստեղծել է մեդրեսեներում (կրոնական դպրոց-խմբ) աստղագիտական կրթություն ստացած եւ աշխարհում առաջին տիեզերագնաց Կափարիչագործ Հուսեին էֆենդին։
Ի՞նչն առիթ դարձավ թռնել լուսին։
Սուլթան Սելիմի առողջական վիճակը վատանում էր։ Օսմանյան հեքիմները միակ ճարը համարում են այլ վայրում դեղամիջոց փնտրելը։ 50 հեքիմներից կազմված խորհուրդը հեքիմ Աբդուլչելեբիզադե էֆենդիի գլխավորությամբ հայտարարեցին, թե ոչ այս աշխարհում, ոչ էլ հանդերձյալ աշխարհում նման վայր չկա, որտեղ հնարավոր կլինի այդ դեղամիջոցը գտնել։ Սուլթանը մտածեց, որ եթե այս աշխարհում եւ հանդերձյալ աշխարհում նման վայր չկա, գուցե լուսնի վրա լինի եւ խորհրդակցեց բժիշկների հետ։ Բայց բժիշկները չգիտեին թե լուսինն ինչպիսի տեղ է եւ չկարողացան պատասխանել։
Բայց սուլթան Սելիմը վճռական էր տրամադրված։ Նա կանչեց Կափարիչագործ Հուսեին էֆենդիին եւ 3 ամսի ժամանակ տվեց լուսին գնալու ճանապարհը գտնելու համար։ Այնուհետ Կափարիչագործ Հուսեին էֆենդին ստեղծեց առաջին տիեզերանավը, որից հետո Հուսեին էֆենդին, հեքիմ Աբդուլչելեբիզադե էֆենդին եւ սուլթան Սելիմը Զուլզուլ անունով ձիու հետ ճանապարհ ընկան դեպի լուսին։ Նրանք 3 օրում հասան լուսին։ Մինչ լուսին հասնելը նրանք Ալլահի համար նամազ արեցին, որից հետո լուսնի վրա առանց թթվածնի տուփի կարողանում էին շնչել։
Սուլթան Սելիմը շատ սիրեց լուսինը եւ նրա առողջությունը սկսեց կարգավորվել։ Սակայն նա շատ էր կարոտել հայրենիքը եւ Ստամբուլ վերադարձավ։ Նրա հիվանդությունը բուժվեց եւ դրա համար Կափարիչագործ Հուսեին էֆենդին ասաց. «Ապագան երկնքում է» (Այս արտահայտությունը պատկանում է Մուսթաֆա Քեմալ Աթուրքին-խմբ): Սակայն սուլթանը 1520-ին սպանվեց մասոնա-քեմալականների կողմից։
Եւ քանի որ 3 հոգով են լուսին թռել, Օսմանյան պետության դրոշում տեղ գտան 3 կիսալուսին։
Դեպքից 300 տարի հետ Օսմանյան պետությանը նամակ էր եկել, սակայն երիտթուրքերն այն մեզնից թաքցրել են։ Սակայն երբ արխիվները բացվեցին, մենք գտանք լուսնի վրա արված նկարը եւ լուսին թռնելու մանրամասները։
Սա թող կարդան Օսմանյան հաջողությունները ոչնչացնել ցանկացողները»,-նշվել է երգիծական հրապարակման մեջ։
Հիշյալ երգիծական կայքի նախորդ հրապարակումները եւս կարող եք կարդալ՝
Մեզ հայտնի Մուսթաֆա Քեմալը հրեա գործարար Յոսսի Կոհենն է. թուրքերը հեգնում են (ֆոտո)
SUPER MARIO-ի նախատիպը Աթաթուրքն է. թուրքերը հեգնում են (ֆոտո)
Բրեդ Փիթը Մուսթաֆա Քեմալի թոռն է. թուրքերը հեգնում են (ֆոտո)






























