Ռուսաստանի պատմությունը դպրոցներում դասավանդելու են առանց դասագրքի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի կրթության նախարար Դմիտրի Լիվանովը՝ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Ըստ նախարարի՝ նոր միասնական դասագիրք ստեղծելու համար կպահանջվի 1,5 – 2 տարի:

Ըստ Ռուսաստանի նախագահի՝ շատ դասագրքեր «գաղափարական աղբ» են պարունակում:

Վլադիմիր Պուտինը «տարօրինակ» է անվանել մի շարք դասագրքերում Երկրորդ համաշխարհայինի պատմությանը տրված գնահատականները: «Ես այժմ չեմ խոսում ֆաշիզմի դեմ պայքարում խորհրդային ժողովրդի ունեցած դերը գիտակցաբար արժեզրկելու մասին: Պարզապես ինչ-որ գաղափարական աղբ է: Ահա դրանից մենք պետք է ազատվենք», - ասել է նախագահը՝ ՌԴ պատմության նոր ուսումնամեթոդական սկզբունք մշակողների հետ հանդիպման ժամանակ: