Վաշինգտոնում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` երկու երկրների վարչապետների զրույցում քննարկվել է տնտեսական ոլորտին վերաբերող խնդիրներ:

Թուրքական կողմը նախապատրաստվում է մայիսին Ռուսաստանի նախագահին դիմավորել Անկարայում, որի ընթացքում սպասվում է, որ երկու երկրների միջեւ փոխադարձաբար կվերացվեն մուտքի վիզաները եւ կստորագրվեն ռազմավարական համագործակցության հետ կապված համաձայնագրեր: