Քրդական PKK-ի իրանյան թեւ համարվող PJAK-ը հայտարարել է, որ Իրանը մահապատժի ենթարկած 5 եւ թունավորման միջոցով սպանած եւս 5 քուրդ զինյալների համար պատասխան է տալու:
Firat գործակալության փոխանցմամբ` PJAK-ը(Քուրդիստանի ազատ կյանք կուսակցություն) հայտարարել է, որ Իրանի Էվինի բանտում 5 քուրդ զինյալների մահապատիժը եւ եւս 5 քուրդ զինյալների թունավորման միջոցով սպանելը կապված է Իրան-Թուրքա-Սիրիա եռակողմ համաձայնության հետ: Հայտրարության մեջ նշվում է, որ PJAK-ը քրդական հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար ջանքեր է գործադրել, սակայն Իրանի իսլամական հանրապետությունը հարձակումով եւ կոտորածներով է դրան պատասխանել: «Իրականացվածը մահապատիժները ընդունում ենք, որպես քուրդ ժողովրդի դեմ մեծ վտանգ: PJAK-ը պատերազմի այս ուղերձը շատ լավ ընկալեց: Անկասկած, այս ամենը անպատասխան չի մնալու: Այս անգամ ամենալավ ձեւով են պատասխան տալու»-նշվել է PJAK-ի հայտարարության մեջ:




























