Վրաստանի Դուշեթի շրջանի չորս գյուղեր նախկինի նման կտրված են արտաքին աշխարհից։ Մի քանի օր տեւած հորդառատ անձրեւների պատճառով շրջկենտրոնի հետ կապող ճանապարհը երեք տեղից փլուզվել է։ Չնայած նրան, որ տեղում տեխնիկա է կենտրոնացվել, սակայն մաքրման աշխատանքներ իրականացնելն անհնար է։

Վրացի օթերեւութաբանները այսօրվանից եղանակի վատացում են կանխատեսում։ Անձրեւներ կլինեն Վրաստանի ինչպես արեւմտյան, այնպես էլ հարավային շրջաններում։ Հորդառատ անձրեւները մի քանի շրջաններում կարող են ջրհեղեղների պատճառ դառնալ։

Վրաստանում անկայուն եղանակը կպահպանվի շուրջ 10 օր։