Թուրքիայի Հաթայի նահանգում տեղակայված զորամասերից մեկի վրա քուրդ զինյալների հարձակման հետեւանքով 6 թուրք զինվորական է սպանվել:
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` PKK-ի (Քրդական աշխատավորական կուսակցություն) զինյալները սկզբում ականանետեր են գործի դրել, այնուհետ` օգտագործել են խոշոր տրամաչափի հրազեն: Հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ ժամապահների հերթափոխն էր փոխվում:




























