Հայաստանն անգամ չի էլ քննարկում Թուրքիայի եւ Ռուսաստանի վարչապետների հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը՝ մեկնաբանելով Սարգսյան-Պուտին-Էրդողան հնարավոր հանդիպման տեղեկությունը:

Արզումանյանն ընդգծել է, թե Հայաստանը բազմիցս է նշել, որ մտադիր չէ Թուրքիայի հետ քննարկել ղարաբաղյան կարգավորումը:

Նշենք, որ թուրք փորձագետ Սինան Օղանը հարցազրույցներից մեկում նշել էր, որ այս տարվա հունիսին կայանալու է եռակողմ հանդիպում, որի ըթնացքում քննարկվելու է ղարաբաղյան հարցը: Նա նշել էր, որ Սարգսյանը դեռ համաձայնություն չի տվել, եւ կողմերը ակտիվորեն համոզում են նրան: