Հայաստանում 2010թ. մայիսին 2009թ. մայիսի համեմատ գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի` համապատասխանաբար 31.1 տոկոս եւ 34.4 տոկոս, իսկ 2009թ. դեկտեմբերի համեմատ` 7.4 տոկոս եւ 11.1 տոկոս գնաճ:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2010թ. մայիսին նախորդ ամսվա համեմատ բենզինը եւ դիզելային վառելիքը թանկացել են համապատասխանաբար 0.7 տոկոսով եւ 0.8 տոկոսով:

2010թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում, ընդհանուր առմամբ, գրանցվել է պարենային ապրաքների 0,9 տոկոս գնաճ: Հաշվետու ժամանակահատվածում  ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցված գնաճի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել ոսկերչական ապրանքների 1 տոկոս, հագուստի եւ գործվածքի 1.2 տոկոս եւ կոշկեղենի 4.2 տոկոս գնաճը:

Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2010թ. մայիսին ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.4-1.2 տոկոսով (գնաճի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Երեւան եւ Դիլիջան քաղաքներում), իսկ Կապանում արձանագրվել է 0.2 տոկոս գնանկում: